Tuesday, 28 07 2026
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում

Սերժ Սարգսյանի միակ ճանապարհը

ԵԺԿ-ի գծով ՀՀԿ-ի դաշնակից Իսպանիայի ժողովրդական կուսակցությունում երեկ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։ Պահապանողական այս կուսակցության 14-ամյա առաջնորդ Մարիանա Ռախոյն, ով մինչև վերջերս Իսպանիայի վարչապետն էր և, անշուշտ, համաեվրոպական մասշտաբի գործիչ է, ինքնակամ թողել է կուսակցության ղեկը․ Իսպանիայի «ժողովրդականները», այսպես ասած, ներկուսակացական հեղափոխոթւյուն են իրականացրել՝ կուսակցության ղեկը վստահելով 37-ամյա Պաբլո Կասադոյին, ով համապետական առաջիկա ընտրություններում լինելու է պահպանողականների վարչապետի թեկնածուն։

Ռախոյը վարչապետի պաշտոնը թողել է վերջերս, ընդ որում՝ ոչ թե հեղափոխության, այլ կոռուպցիոն մի բացահայտման հետևանքով, որի մեջ ներքաշված էին նրա մի շարք կուսակիցներ։ Դրանից հետո Իսպանիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց Ռախոյի կաբինետին ու կառավարություն ձևավորեց սոցիալիստ Պեդրո Սանչեսը։

Եթե նույնիսկ Իսպանիայում հեղափոխություն տեղի չի ունեցել, նախկին իշխող կուսակցությունը շատ արագ որոշեց իր գործունեությունն ադապտացնել նոր իրողություններին։ Դրանց հակադրվելն անիմաստ է, որովհետև արևմտյան ժողովրդավարության պարագայում ցանկացած կուսակցություն կոռուպցիոն բացահայտման պարագայում այլս խնդիր է ունենում իր էլեկտորատի հետ, որը երբեք չի հանդուրժում, որ իր ընտրյալները զբաղվեն պետական միջոցների յուրացմամբ՝ թաքնվելով քաղաքական կամ գաղափարական դիմակների տակ։

ՀՀԿ-ն միշտ հպարտացել է, որ մաս է կազմում եվրոպական պահպանողականների մեծ ընտանիքին։ Սակայն առնվազն տարակուսելի է, որ այս պարագայում ևս՝ ինչպես Հայաստանի եվրաինտեգրացիայի դեպքում, Սերժ Սարգսյանին հետաքրքրել է գործընթացի ոչ թե բովանդակային, այլ՝ ֆորմալ բաղադրիչը։

Չկա ոչ մի արժեքային բազա, գաղափարական մոտիվացիա, որը ՀՀԿ-ին կարող է կապել եվրոպական ամենամեծ կուսակցության հետ ու ԵԺԿ-ն Սերժ Սարգսյանի թիմին անհրաժեշտ է եղել, որպեսզի ընտրությունից-ընտրություն իր տեսաուղերձով կամ հայտարարությամբ միջազգային լեգիտիմություն հաղորդի իշխանության վերարտադրության հերթական դրսևորմանը, ՀՀԿ-ի «շռնդալից» հաղթանակին։

Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն․ եթե նույնիսկ մի կողմ թողնենք դրա քաղաքական կամ պատմական հետևանքներն, ապա գրեթե ամեն օր երկրում տեղի են ունենում կոռուպցիոն խոշորամասշտաբ, սկանդալային բացահայտումներ, որոնք այլևս շրջափակման մեջ են առել Սերժ Սարգսյանին․ նրա մերձավոր հարազատները կամ թիմակիցներից շատերը կամ դարձել են «փախստականներ», կամ էլ՝ անխուսափելի թվացող ազատազրկման ճանապարհին են։

Ի վերջո, խնդիրն ունի նաև քաղաքական կողմ․ հեղափոխության հաղթանակը վիժեցրել է անձամբ Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը, և եթե նա չի ցանկանում սեփական կուսսկացության բեկորները թողնել իր կործանար քաղաքական ֆիասկոյի փլատակների տակ, պետք է հեռանա քաղաքականությունից՝ թույլ տալով, որ ՀՀԿ-ն աստիճանաբար իր վրայից մաքրի կոռոիպցիոն սկանդալների, գողապետության հետևանքները։

Սերժ Սարգսյանը, ինչքան էլ պարադոքսալ հնչի, իր պաշտոնավարման վերջին օրերին ու նաև մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելն արել է պատմական երկու քայլ, որոնք թույլ են տալիս արժանապատիվ գնալ վաստակած հանգստին, եթե, իհարկե, երրորդ նախագահին ուղղված կոնկրետ հարցեր չունենան իրավապահ մարմինները։

Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնել է առանց արյան՝ իրեն որոշակիորեն սահմանազատելով Մարտի 1-ից ու Ռոբերտ Քոչարյանինից, որի գործողությունները ֆորս-մաժորային իրավիճակներում թերևս չի կարող կանխատեսել որևէ բանական մարդ։

Սերժ Սարգսյանն, իր հրաժարականից հետո, առնվազն չի խրախուսել, որպեսզի ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի Կարեն Կարապետյանի թեկնածությունը՝ չնայած վերջինիս ու ռուսահայ օլիգարխիայի համառ ու հետևողական ջանքերին։ ՀՀԿ գործող նախագահն այդպիսով իր որոշակի դերն է ունեցել Հայաստանի, այսպես կոչված, «աբխազացման» նվաստացուցիչ ծրագրի վիժեցմսն գործընթացում։

ՀՀԿ-ն կոռուպցիոն պիտակից և հակահեղափոխության ռևանշի խարանից կարող է ձերբազատվել տոտալ արդիականացման ճանապարհով։ Դա ցավոտ, բազմաշերտ ու ժաժամանակատար գործընթաց է, որը ենթադրում է կուսակցության գաղափարական և ինստիտուցիոնալ հիմքերի ամբողջական վերանայում։

Ակնհայտ է, որ կուսակցության արդիականացում չի կարող տեղի ունենալ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, որովհետև երրորդ նախագահին, լավագույն դեպքում սպասվում է քաղաքական արխիվացում, իսկ հնարավոր զարգացումների պարագայում՝ նույնիսկ քրեական հետապնդում։

ՀՀԿ-ն շուրջ քսան տարի եղել է քրեաօլիգարխիայի քաղաքական ցուցանակը՝ դադարելով գործել որպես կուսակցություն, քաղաքական թիմ։ Երկիրը երկու ամսից ավելի ազատագրվել է քրեաօլիգարխիայի ճիրաններից, սակայն նրա ստվերը՝ Սերժ Սարգսյանի դեմքով, մնում է ՀՀԿ-ի վրա՝ ամեն րոպե ավելի խորտակելով այս կուսակցության արդեն իսկ մշուշոտ քաղաքական հեռանկարը։

Սերժ Սարգսյանի միակ ռացիոնալ ճանապարհը ՀՀԿ-ից հեռանալն է։ Գուցե հոգեբանորեն բարդ որոշում է, բայց ավելի բարդ չէ, քան՝ վարչապետի պաշտոնը թողնելն ու Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ընդունելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում