Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Ո՞վ կվճարի Սերժի Վաչոյի մեկ միլիարդը․ սա է հարցը

Երեկ երեկոյան մեկ միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո էլ Սերժ Սարգսյանի մերձավորներից՝ նրա անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը դեռևս անազատության մեջ է։ Նրա փաստաբանը փոխանցել է, որ Ղազարյանը դեռևս բանտում է, քանի որ նշված գումարը դեռ չի վճարել։ Դատարանի երեկվա որոշումն, ըստ էության, աննախադեպ է․ Հայաստանի արդարադատության պրակտիկայում վերջերս հաճախ է կիրառվում գրավի ինստիտուտը, սակայն այս դեպքում խոսքը գնում է չափազանց մեծ գումարի մասին, որը դոլարային արտահայտությամբ մի փոքր գերազանցում է երկու միլիոնը։

Դատարանի որոշումը յուրահատուկ վիճակ է ստեղծել հենց այդ առումով։ Սերժ Սարգսյանի շրջապատում բազմաթիվ մարդիկ ունեն այդ երկու միլիոն դոլարը․ ինչպես վերջերս մի առիիթով նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ եթե Հայաստանի մի քանի կոռուպցիոների թափ տան, այնքան գումար կհավաքվի, որ Հայաստանը նույնիսկ արտաքին օժանդակության կարիք չի ունենա։ Սակայն դատավճռից մեկ օր հետո Վաչագան Ղազարյանը կամ Սերժի Վաչոն շարունակում է մնալ անազատաության մեջ՝ հենց գրավը մուծած չլինելու հետևանքով։ Շատերը գուցե նույնիսկ ուզենան օգնել Ղազարյանին, սակայն չեն շտապում, որովհետև դատարանի որոշումը համարում են յուրօրինակ ծուղակ և չեն ուզում երկու միլիոն ցույց տալով՝ իրենք հայտնվել ապօրինի հարստացման մեղադրանքի տակ։ Կարճ ասած՝ գործում է ինքնքպաշտպանության բնազդը ու Սերժ Սարգսյանի շրջապատի մեծահարուստները, որոնց քսակներում ոչ թե երկու, այլ քսան միլիոն դոլար էլ կլինի, չեն ուզում հայտնվել Հայաստանի իրավապահ մարմիների տեսադաշտում։ Քանի ժամանակն անցնում է, քրեաօլիգարխիան հասկանում է, որ ռևանշի հնարավորությունը գրեթե բացառվում է, ինչը նրանց մոտ վերացնում է ընդհանուր օրակարգը, համատեքստը, ու յուրաքանչյուրը փորձում է իր «կաշին» փրկել, մանավանդ՝ կոռուպցիոն բացահայտումները սպառնում են գրեթե բոլորին, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը դիտորդի կարգավիճակով հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ գուցե ներքին տագնապ ունենալով, որ ԱԱԾ-ն մի օր էլ կթակի իր տան դուռը։

Մյուս կողմից՝ Վաչագան Ղազարյանը Սերժ Սարգսյանի շրջապատի ստվերային, բայց ամենանշանային դեմքերից մեկն է։ Նրա երբեմնի ցինիզմը, ամենակարողի իմիջը բնութագրում էին հենց Սերժ Սարգսյանի անսահմանափակ, կոռումպացված իշխանությունը։ Սերժի Վաչոն քրեաօլիգարխիկ համակարգի հավաքական կերպարներից մեկն էր։ Ի դեպ, վերջինս այսօր էլ խորհրդանշում է Սերժ Սերգսյանին, սակայն միանգամայն այլ կերպարով՝ անզոր, անօգնական, տեղաշարժից ու մանևրից զրկված Սերժ Սարգսյանին։ Եթե նույնիսկ մարդկային գործոնները, երկարամյա մտերմությունը դնենք մի կողմ, ապա Սերժ Սարգսյանի համար իր համհարզի ազատությունը խիստ կենսական խնդիր է՝ թեկուզ սեփական շրջապատին հույս ներշնչելու համար, որ դեռ ամեն ինչ կորսված չէ։

Խնդիրն ունի մեկ այլ հետևանքային ենթաշերտ ևս։ Վաչագան Ղազարյանն, ինչպես նշեցինք, պետական գործունեության ողջ շրջանում ուղեկցել է Սերժ Սարգսյանին, այսպես ասած՝ կառավարելով նրա ստվերային գործերը, որոնք վստահաբար առնչվել են նաև մեծ ու փոքր հանցագործությունների։ Այս իմատով՝ նա փաստորեն այն կարևոր հանգույցներից մեկն է, որի միջոցով իրականացվել են բազմաթիվ գործողություններ, ապահովվել է ստվերային գումարների մեծ շրջանառություն։ Սերժի Վաչոն ոչ միայն ստվերային բազմաթիվ գործողությունների, չբացահայտված մի շարք հանցագործությունների կենդանի ֆիգուրանտ է, այլ նաև՝ անսպառ ինֆորմացիայի շտեմարան, որտեղ ամփոփված են, վերջին քսան-քսանհինգ տարիների բազմաթիվ իրադարձությունների, առեղծվային դեպքերի մասին տեղեկություններ։ Ասել կուզի՝ Վաչագան Ղազարյանի ազատությունը Սերժ Սարգսյանի համար կեենսական է նաև սեփական անվտանգության տեսանկյունից, որովհետև տևական շրջան ճաղերի հետևում ու քմահաճույքին թողնված, շեֆի կողմից մոռացված համհարզը կարող է խոսել, ինչի հետևանքով ԱԱԾ-ում միայն կարող է ավելանալ «էլիտար» կալանավորների թիվը։

Սակայն ինչպե՞ս վճարել մեկ միլիարդ դրամը՝ առանց ապօրինի հարստացման նոր թիրախ «վառելու»՝ սա է հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում