ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդների համեմատ՝ Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ քաղաքականությունն է վարում։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։
«Ռուսաստանի նկատմամբ ինձանից ավելի կոշտ նախագահ չի եղել»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը շատ լավ գիտի այդ մասին, և «Պուտինը դժգոհ է դրանից»։
«Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինն այդ մասին ավելի լավ գիտի, քան որևէ այլ մեկը՝ շատ ավելի լավ, քան ԶԼՄ-ները։ Նա հասկանում է դա, և նա դժգոհ է դրանից, և նա չպետք է գոհ լինի դրանից»,-նշել է ԱՄՆ առաջնորդը։
Նրա խոսքով՝ ամերիկյան վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ «լավ է գործում»։
Թրամփի կարծիքով՝ ՌԴ-ն ԱՄՆ-ի համար սպառնալիք չի ներկայացնում։








































