Նյու Յորք նահանգի բնակիչը մահափորձ էր նախապատրաստել Սպիտակ տան աշխատակիցների վրա։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Կալանավորվածը 75-ամյա Մարտին Ասթրոֆն է եղել։ Նրան բռնել են Նեսքոնսեթ քաղաքում, իր տան մոտ, այն բանից հետո, երբ սպառնալիքներ է հնչեցրել Թրամփի և նախագահին աջակցող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամի նկատմամբ։
Ավելի ուշ իրավապահները պարզել են, թե ինչից է ամենը սկսվել։ Այսպես, ամերիկացին վեճի է բռնվել Սաֆոլք շրջանի կոնգրեսականի նախընտրական շտաբի աշխատակիցներից մեկի հետ։ «Թեժ» վեճի ընթացքում տղամարդը խոստացել է սպանել «Թրամփի բոլոր կողմնակիցներին», ինչից հետո քիչ է մնացել մեքենայի տակ գցի շտաբի աշխատակցին։
Ձերբակալված Ասթրոֆին մեղադրել են պետական պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ։








































