Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Պետք է այնպես անենք, որ ընտրությունները չվերածվեն հեռուստացույց և էպիլյատորներ բաժանելու միջոցառումների

«Հեղափոխությունը դեռևս իր ավարտին հասցված չէ, այսինքն՝ պայքարը այն համակարգի դեմ, որը գործում էր, այն ավարտին կհասցվի ընտրությունների արդյունքներով: Հետևաբար չպետք է հանգստանալ, թուլանալ, պետք է շարունակել պայքարը: Մինչ ընտրությունները ԸՕ-ն կփոփոխվի և կներկայացվի խորհրդարանի դատին, որից հետո արտահերթ ընտրությունների մասին հստակ ժամկետներ կնշվի»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Բազմաթիվ խնդիրներ կան երկրում, միայն կոռուպցիան չէ, պետք է ներդրումներով զբաղվել, փոքր ու միջին բիզնեսների, հարկային դաշտի խնդիրը կարգավորել, ամեն ինչ անել, որ տնտեսությունը սկսի գործել, գործի տնտեսական նոր մոդելը, որտեղ բոլորը հավասար են, որտեղ յուրաքանչյուրի ներդրումը պաշտպանված է, մարդն ավելի շատ է օրենքով պաշտպանված»,- նշեց պատգամավորը:

Նրա դիտարկմամբ՝ տեղի ունեցող բացահայտումները քաղաքական կամքի արդյունք են. «Իրավապահ մարմինները սկսել են գործել քաղաքական կամքի, նոր գործոնների ներքո»:

Մարուքյանի խոսքով՝ չպետք է դիտարկել, որ վերջին շրջանի բացահայտումները միայն ՀՀԿ-ի շուրջ են պտտվում: «Ակնհայտ է, որ ավելի շատ ՀՀԿ-ականներն են հայտնվում, քանի որ նրանք եղել են արտոնյալ: Հիմա օրենքը գործում է ամբողջ խստությամբ, և արտոնյալներն այլևս արտոնյալ չեն»:

Ինչ մտավախություն ունեք՝ ասելով, թե չպետք է լինի այնպես, որ որևէ բարեգործի անունով գրանցվի որևէ դաշինք կամ կուսակցություն: Այս հարցին ի պատասխան՝ Մարուքյանը նշեց. «Մենք լուրջ քննարկումներ ունեցանք: Բարեգործությունը պետք է տարանջատվի քաղաքականությունից: Չպետք է որևէ բարեգործություն դառնա ձայներ հավաքելու մեխանիզմ, ինչպես Տիգրան Կարապետյանն էր անում: Պետք է այնպես անենք, որ ընտրությունները չվերածվեն հեռուստացույցներ կամ էպիլյատորներ բաժանելու կամ այլ միջոցառումների»,

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում