Մեգան Մարքլը և արքայազն Հարին ժամանել են Your Commonwealth երիտասարդ առաջնորդների երեկոյին։ Նա բաց ուսերով, կարճ դեղին զգեստով էր։ Զգեստի հեղինակն ամերիկացի դիզայներ Բրենդոն Մաքսվելն է։ Այս մասին հաղորդում է Cosmopolitan-ը։

Արքայազն Հարիի հետ ամուսնությունից հետո առաջին անգամ են Սասեքսի դքսուհուն նկատել վառ երանգի հագուստով։

Հունիսին հայտնի դարձավ, որ արքայադուստրը հագուստի մուգ գույները փոխել է պաստելային գույների հետ, որպեսզի չմթագնի թագուհուն։ Եղիսաբեթ II-ը նախընտրում է հանրությանը ներկայանալ վառ հագուստով, որպեսզի հպատակներն իրեն անմիջապես նկատեն։









































