«Գերմանական Սթոունհենջ»-ում պեղումների ժամանակ մարդկանց կոտրված գանգեր և ազդոսկրեր են հայտնաբերվել, ինչը կարող է հնագույն զոհաբերությունների մասին վկայել։ Այս մասին հայտնում է Live Science պարբերականը։
Հնագետները Պեմելտյե գյուղի մերձակայքում գտնվող պեղավայրում հայտնաբերել են մարդկանց և կենդանիների ոսկորներ, ըմպանակներ և քարե ջրաղացներ։ Մարդկային մնացորդները պատկանում են մ․ թ․ ա․ 2300 թվականին։
«Զոհերի կյանքի վերջին րոպեները սարսափելի էին։ Ըստ երևույթին, նրանց փոսն են գցել։ Մի դեռահասի ձեռքերը կապված են»-ասել է Բադեն Վյուրթեմբերգում պատմական հուշարձանների պահպանության պետական վարչության հետազոտող Անդրե Սպացյերը։









































