«Արցախում շատ ուշադրությամբ են հետևում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Երևանում: Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո Արցախում շատերը խոսում են արցախյան առաջին պատերազմում նրա ունեցած վաստակի մասին և գնահատում են, այն, ինչ այս օրերին Երևանում կարծեք թե չեն հիշում, Արցախում լավն էլ են հիշում, վատն էլ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ հնչող քննադատությունները վկայում են այն մասին, որ ժողովրդավարական պրոցես է ընթանում: Նրա խոսքով՝ երբ հասարակության մեջ քննարկման ոչ ենթական թեմաները չափազանց շատ են լինում, ապա զարգացման տեմպերն էլ շատ ցածր են լինում:
Ռ. Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ Արցախում իշխանություններից մարդկանց դժգոհությունները նույն հիմքերը չունեն, ինչ որ Հայաստանում, կան տարբերություններ՝ պայմանավորված օբյեկտիվ գործոններով:
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ միջազգային իրավապաշտպան հանրությունը Արցախում գոյություն չունի: «Դա նշանակում է, որ այդ մարդիկ շահառու չեն եղել իրավունքի գերակայության, իրավական ինստիտուտների զարգացման՝ թե՛ պետական, թե՛ քաղաքացիական հասարակության, դա բերել է որոշակի դիսբալանսի,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: Նրա համոզմամբ՝ հայաստանյան քաղաքացիական հասարակությունը իր անելիքը բավարար չափով չի արել այս հարցով. «Ժամանակն է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հետևողական լինի այս հարցերում»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































