Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողները Գյումրի ժամանած ԲՀԿ առաջնորդից հետաքրքրվել են, թե ո՞րն է այս սառնամանիքին իր այցի նպատակը, որը պարոն Ծառուկյանը պարզաբանել է հետևյալ կերպ. «Գյումրին այսօր համարվել է մշակութային մայրաքաղաք, և քանի որ մենք ծրագրեր ունեինք պարոն Բալասանյանի հետ, քանի որ ինքը նոր քաղաքապետ է, մենք`որպես ասենք իր թիմակից, իր կողքը կանգնած աջակցում ենք: Գիտեք, որ մեր առաջին քայլը հենց պարոն Բալասանյանը ընտրվեց քաղաքապետ, տրակտորներ, աղբահանության մեքենաներ նվիրելն է»:
Երբ լրագրողները անցել են քաղաքական թեմաների, հարցրել են, թե ի՞նչ կասի Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին, ԲՀԿ առաջնորդը ձեռքը թափ է տվել, հեռացել է՝ բացականչելով. «Աաաաաաաա, գնացի ցտեսություն, ցտեսություն, ցտեսություն…»:
Մանրամասները՝ Aravot.am-ում:








































