54-ամյա դանիացի դերասանուհի և ֆոտոմոդել Բրիգիտա Նիլսենը հայտարարել է իր հղիության մասին՝ Instagram-ում նկար հրապարակելով։ Դերասանուհին սպասում է իր հինգերորդ երեխային։ Երեխայի հայրը դերասանուհու ամուսինն է՝ 39-ամյա Մաթիա Դեսին։

Կարմրահեր Սոնյայի դերակատարը ծանոթացել է Սիլվեսթր Սթալոնեի հետ «Ռոկի–4» ֆիլմի նկարահանումների ժամանակ, և շուտով դերասաններն ամուսնացել են, սակայն ամուսնությունը երկու տարի է տևել։ Մաթիա Դեսիի հետ հարաբերությունները, սակայն, արդեն 14 տարի են ձգվում։

Այնուամենայնիվ, համատեղ երեխաներ զույգը չի ունեցել։
Բաժանորդները շնորհավորել են դերասանուհուն ընտանիքի գալիք համալրման կապակցությամբ։ Նկարներն ավելի քան տասը հազար լայք են ստացել։ Ի դեպ, բաժանորդներից ոմանք կասկածանքով են վերաբերվել նման հղիության բնական լինելուն։









































