Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի ուսումնական թեթևշարժիչային ինքնաթիռը մայիսի 29-ի երեկոյան կործանվել Է Իրանի մայրաքաղաքի մերձակայքում: Այդ մասին հայտնել Է երկրի բանակի մամուլի ծառայությունը:
Սպահանից Թեհրան թռչող ինքնաթիռը կործանվել Է մայրաքաղաքի իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու, դրա հետեւանքով զոհվել Է երկու մարդ՝ ինքնաթիռի անձնակազմի անդամները: Նշվում Է, որ ինքնաթիռն ընկել Է անբնակ տեղանքում: Վթարը տեղի Է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։








































