«Ինչքան բարեկարգվում է քաղաքը, այնքան մեծանալու է մակերևութային ջրերի քանակը, ինչքան ասֆալտապատվում են գրունտային տարածքները, այնքան անձրևաջրերը տեղ չունեն ներծծվելու»,- Երևանի ավագանու նիստում անձրևաջրերի առկայությունը այսպես բացատրեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նա նշեց, որ լավ կլիներ՝ մարդիկ այս էյֆորիկ վիճակից դուրս գային, ավելորդ հռետորաբանությունից ձերբազատվեին և հասկանան. «Այո, հեղեղումների, նորմայից ավելի անձրևների դեպքում նման դեպքերն անխուսափելի են. «Այս հարցի ողջ պատասխանատվությունը «Վեոլիա ջուր» ընկերությանն է: Իսկ քաղաքապետարանը աջակցում է այս գործընթացին որպես գործընկեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































