Եվրոպական Միությունը կոչ է արել պաղեստինցիներին անհապաղ դադարեցնել Իսրայելի հրետակոծումը Գազայի հատվածից: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հարձակումները քաղաքացիական անձանց վրա բացարձակապես անընդունելի են բոլոր հանգամանքներում»,- ասվում է ԵՄ հայտարարությունում:
ԵՄ-ում նաև նշել են, որ «այս վտանգավոր իրավիճակի լարվածության թուլացումը ծայրահեղ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կյանքի պաշտպանության համար»:
«Թե՛ իսրայելցիները, թե՛ պաղեստինցիներն իրավունք ունեն ապրելու խաղաղության, անվտանգության և արժանապատվության պայմաններում. բռնության ու հուսահատության ցիկլը պետք է ընդհատվի իսկական քաղաքական գործընթացով», – ասվում է ԵՄ հայտարարությունում:
Նշվում է, որ պաղեստինցիները մի օրում մի քանի տասնյակ հրթիռներ ու ականներ են արձակել Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ, և իսրայելցիներն ի պատասխան հարվածներ են հասցրել անկլավի տարածքի մի քանի տասնյակ կետերի վրա:








































