ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանից լրագրողներն այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո խնդրեցին անդրադառնալ այն տեղեկությանը, ըստ որի՝ հայկական ավտոբուսներից մեկին թույլ չեն տվել հատել ռուս-վրացական սահմանը։
«Դա կապված է նրա հետ, որ անցած տարի համաձայնագիր է կնքվել ՌԴ-ի հետ, որ մեր ուղևորափոխադրումները կատարվեն միայն լիցենզիաներ ունեցող ու թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից։ Հաշվի առնելով նաև այս տարի ՌԴ-ում կայանալիք Ֆուտբոլի առաջնությունը՝ հիմա բավականին խստացվելու է, ուղղակի ռուսական կողմը մի փոքր շտապել է, որովհետև մենք դեռ չենք հասցրել փոխանակվել այն ցանկերով, որոնք որ իրավունք ունեն ուղևորափոխադրումները կատարելու»,-ասաց նա։








































