Իրանի և «վեցյակ»-ի բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Վիեննայում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով խորհրդակցություններին մոտ կանգնած դիվանագիտական շրջանակները:
Ինչպես ակնկալվում է, Վիեննայի հանդիպումը, որին նախատեսվում է քննարկել նոյեմբերի վերջին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, տեղի կունենա փորձագետների մակարդակով:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ հանդիպման վերջնական օրը դեռևս համաձայնեցված չէ:
«Հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 9-10-ին կամ 11-12-ին»,- նշել է նա:
Բացի այդ, դեկտեմբերի 11-ին նախատեսված են Իրանի պատվիրակության բանակցությունները ԱԷՄԳ-ի փորձագետների հետ:








































