ԱՄՆ-ն առաջին անգամ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է թմրավաճառությանը մասնակցություն ունենալու և ապօրինի գործունեությունից եկամուտներ ստանալու մեջ։ Հանցավոր սխեմայի կազմակերպիչը Դիոսդադո Կաբելոն է՝ Միասնական սոցիալիստական կուսակցությունում ղեկավարից հետո երկրորդ անձը։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը։
Նշվում է, որ Կաբելոն թմրավաճառներից թմրանյութերի մեծ խմբաքանակներ է առգրավել, դրանք հավաքել մեկ ընդհանուր խմբաքանակում և արտահանել Վենեսուելայի օդանավակայանից։ Ստացված միջոցները լվացել են Ռուսաստանում և Կոստա Ռիկայում։
«Կաբելոն՝ նախագահ Մադուրոյի և այլ անձանց հետ կիսել է թմրանյութերի մատակարարումներից ստացված եկամուտը»,-ասվում է հայտարարությունում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Կաբելոյի, նրա կնոջ և հարազատ եղբոր դեմ։








































