«Օրեր շարունակ թե՛ գրավոր, թե՛ բանավոր բողոքներ ենք ստանում թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողներից: Հիմնական բողոքն այն է, որ տեղի է ունեցել աշխատավարձերի փոփոխություն, և իրենք տեղյակ չեն, թե ինչի հիման վրա է հաշվվում աշխատավարձը, իջեցումն ինչով էր պայմանավորված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով՝ ինքն ահազանգ է ստացել, որ արձակուրդի գնալու, ինչպես նաև աշխատանքի ընդունվելու համար աշխատակիցները ստիպված են լինում վճարել տնօրենին. «Տոն օրերին և տնօրենի ծննդյան օրը ևս այս վճարները գործում են»:
Ինչպես նշեց պարոն Խաժակյանը, ստուգման արդյունքում իրենք պարզել են, որ անհամապատասխանություն կա հաստիքացուցակում առկա թվերի և փաստացի ստացված գումարի միջև:
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ տնօրենի կատարած ապօրինությունները հիմք են նրան աշխատանքից ազատելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:








































