Այսօր Հայաստանի առաջին նախագահն է հերթական անդրադարձը կատարել ներքաղաքական իրադարձություններին` ըստ էության, ճգնաժամի հաղթահարման միակ ելք համարելով արտահերթ ընտրությունների անցկացումը: «Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև․ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Առաջին նախագահն, այնուհետև կոչ է անում ձեռնպահ մնալ հեղափոխական գործելաոճից, որը նոր իրավիճակում այլևս համարժեք չէ, և կենտրոնանալ հեղափոխության քաղաքական կապիտալացման վրա:Խնդիրը խիստ սկզբունքային է, որովհետև թավշյա հեղափոխության որոշ գործիչների մոտ զգացվում է փողոցի ուժով խնդիրներ լուծելու իներցիային տրվելու գայթակղությունը, որն էլ կարող է որոշակի բացասական հետևանքների հանգեցնել, վնասելով թավշյա հեղափոխության գրանցած բարձր վարկանիշը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը քննարկում է ծավալել քաղաքագետ Էդգար Վարդանյանի, «Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանի և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ:








































