Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Փողոցից դահլիճ տանող ճանապարհի խցանումը. փակ շրջան

Ելքն այս դահլիճում է ու ելքը փողոցում է, միայն այս դահլիճում կամ միայն փողոցում ելք չկա, խորհրդարանում Սերժ Սարգսյանի վարչապետական թեկնածության հարցի քննարկմանն իր ելույթում հայտարարում էր «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը: Նրա ելույթը բավականին զգայական էր, ընդ որում՝ նկատելիորեն պլանավորված, այսինքն՝ զգայական, սակայն ոչ ինքնաբուխ: Այդ զգայականության ներքո, սակայն, արտացոլվում է Հայաստանի անկախության երեք տասնամյակի համար բավականին առանցքային մի խնդիր՝ քաղաքականությունը փողոցի և դահլիճի միջև:

Անկախ Հայաստանի ելակետը փողոցային քաղաքականությունն էր, արցախյան շարժումը, որը հետո պետք է տրանսֆորմացվեր պետական ու հանրային ինստիտուտներում: Դրանք ձևավորվեցին, բայց միայն թղթի վրա, ու այդպիսով քաղաքականությունը, պետականությունը, ըստ էության, խցանված մնացին փողոցի ու դահլիճի ճանապարհին: Այդ իմաստով, վերջին օրերին Երևանում քաղաքացիական անհնազանդության գործընթացի հետևանքով առաջացած խցանումները խիստ խորհրդանշական էին, դրանք խորհրդանշում էին հենց Հայաստանում փողոցի և դահլիճի արանքում խցանված քաղաքականությունը՝ բոլոր առումներով:

Այդ իմաստով, Արամ Սարգսյանի հայտարարությունը, որ ելքը պետք է գտնել թե՛ դահլիճում, թե՛ փողոցում, այլապես գտնել հնարավոր չէ ընդհանրապես, ձևով զգայական, սակայն խորքային բովանդակության իմաստով միանգամայն առարկայական ու հրատապ է:

Բանն այն է, որ Հայաստանում փողոցից դահլիճ, ինստիտուտներ քաղաքականության տեղափոխումը խցանված մնացել է ճանապարհին, որովհետև ձևակերպված չէ խնդիրն ամբողջությամբ, ամբողջությամբ ընկալված չէ, խնդրի շուրջ հասարակական-քաղաքական դիսկուրս ձևավորված չէ, որպեսզի դրա արդյունքում տեղի ունենա տեղափոխման շուրջ, այսպես ասած, ազգային համաձայնությունը: Իսկ առանց դրա, այսինքն՝ առանց այդ խնդրի շուրջ ազգային համաձայնության, քաղաքականությունը անկախ Հայաստանում ոչ միայն երեք, այլ տասը տասնամյակ հետո էլ չի տեղափոխվի դահլիճ, կամ այդ տեղափոխությունը կլինի ահավոր ցավալի և կորստաբեր ճանապարհով, ինչը կարող է այս դեպքում ոչ թե տեղափոխությունը թողնել կիսատ, այլ հայկական պետականությունն ընդհանրապես:

Ըստ այդմ՝ իրավիճակը հիշեցնում է խցանում, որտեղ ամեն մեկը փորձում է իր հնարամտությամբ կամ ավելի պարզ ասած՝ «շուստրիությամբ» առաջ գնալ և դուրս գալ խցանումից: Այդպես առանձին սուբյեկտներ խցանումից դուրս են գալիս, բայց երթևեկությունը, տվյալ դեպքում հասարակական-քաղաքական կյանքը, միևնույն է, շարունակում է մնալ փողոցից դահլիճ ճանապարհին խցանված: Որովհետև ելքերը փնտրվում են ըստ նպատակահարմարության, ում որտեղ և ոնց հարմար է՝ մեկին փողոցում, մյուսին՝ դահլիճում, երրորդին՝ Մոսկվայում, չորրորդին՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, ամենուր, բացի ազգային համաձայնությունից: Ազգային համաձայնությունն էլ գործածվում է ամեն հնարավոր ու անհնար առիթով, բացի այն խնդրից, որում կա դրա անհրաժեշտությունը, և որը թերևս այդ առումով միակ տեղն է, որտեղ պետք է ազգային համաձայնություն: Այդ հարցում է պետք հասնել այդ համաձայնությանը, որից հետո արդեն կարիք չի լինի այս կամ այն խնդրի դեպքում տեղի անտեղի, հարկի անհարկի գործածել ազգային համաձայնություն հասկացությունը՝ իրավիճակները կկարգավորվեն արդեն քաղաքագիտական տերմինաբանությամբ և այն ինստիտուտներով, որոնց բնորոշում է այդ տերմինաբանությունը:

Կասկածից վեր է, որ ներկայիս իրավիճակը ինչ-որ ձևով կկարգավորվի և կհանգուցալուծվի, սակայն քանի դեռ հասարակական-քաղաքական դիսկուրսը չի կենտրոնացել փողոցից դահլիճ քաղաքականության տրանսպլանտացիան իրականացնելու խնդրի վրա, դրա ամբողջական ձևակերպման և այդ ամենի շուրջ կոնսենսուս արձանագրելու վրա, քաղաքականությունը Հայաստանում պարբերաբար պատեպատ է խփվելու՝ դահլիճից փողոց, փողոցից դահլիճ, ու առավելագույնը, որ իբրև արդյունք ակնկալվելու է, դա կլինի հնարավորինս քիչ կորուստներ և առավել ևս զոհեր թույլ չտալը: Դա էլ քիչ չէ իհարկե, սակայն եթե խոսքը զուտ մարդկային կյանքի մասին է, մինչդեռ մենք ունենք մարդկանց ու պետության կյանքերը համադրելու խնդիր, իսկ պետության կյանքի տեսանկյունից դա չափազանց փոքր արդյունք է, որի մասին սակայն մենք առ այսօր շարունակում ենք մտածել:

Մինչդեռ այսօր մենք քաղաքական գործընթացներում պետք է հետապնդեինք իրատեսական շատ ավելի մեծ նպատակներ: Կսկսվի՞ այդ դիսկուրսը քաղաքականության պատեպատի ներկայիս փուլից հետո, թե՞ կլինի հերթական մի վիճակ, երբ ամեն մեկը, ըստ իր հնարամտության ու «շուստրիության», դուրս կգա խցանումից՝ թեկուզ, այսպես ասած, քերծվածքներով, իսկ քաղաքականությունը և ըստ այդմ՝ պետականությունը կշարունակեն մնալ փողոցից դահլիճ խցանման մեջ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում