Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:39-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին, մարվել՝ 01:03-ին:
Նարեկացի փողոցում՝ «Արբանյակ» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Գ. Ա.):