Բաց ռազմական հակամարտության դեպքում Իսրայելը կարող է լիարժեք հարված հասցնել Իրանին։ Այսպես է կարծում ՑԱԽԱԼ-ի թոշակի անցած գեներալ-մայոր և Իսրայելի ՌՕՈՒ լեգենդար օդաչու Ամիր Նահումին։
«Եթե նման որոշում կայացվի, իսրայելական օդաչուներն ու ինքնաթիռները կկարողանան դա անել։ Սիրիայի ռեակտորին հարվածը դրա ընդամենը ևս մեկ ապացույց է»,-The Jerusalem Post-ի հետ հարցազրույցում ասել է Նահումին։
Պետք է նշել, որ Նահումին 1981-ին եղել է այն չորս ռմբարկուներից մեկի օդաչուն, որոնք «Օպերա» գործողության շրջանակում Բաղդադի մերձակայքում ոչնչացրել են «Օսիրակ» ատոմային ռեակտորը։
Ամիր Նահումին խոսոտվանել է, որ հեռավորության պատճառով Իրանի դեմ գործողությունն ավելի բարդ կլինի, քան Սիրիայի կամ Իրաքի դեմ, սակայն վստահ է, որ Իսրայելի ավիացիան դա կարող է հաջողությամբ իրականացնել։








































