NASA-ն 3D անիմացիա է հրապարակել, որտեղ ցուցադրված է Յուպիտերի հյուսիսային բևեռում ցիկլոնների համակարգը։

Տեսանյութը ստեղծվել է JIRAM տեսախցիկով ստացված պատկերների օգնությամբ։ Ինֆրակարմիր ռադարը գտնվել է Juno միջմոլորակային ավտոմատ կայանի վրա՝ գազային հսկայի վրայով նրա չորրորդ թռիչքի ընթացքում։

Անիմացիան թույլ է տալիս դիտել Յուպիտերի մթնոլորտի տարբեր շերտերը։ Կադրերում երևում են կենտրոնական ցիկլոնը և նրան շրջապատող ևս ութ պտուտահողմերը։
JIRAM–ի օգնությամբ հաջողվում է որոշել ամպային շերտի ջերմաստիճանը; Այսպես, օրինակ, հրապարակված հոլովակում կարմիր գույնով ներկված են սառը հատվածները (մինչև –83°C), դեղինով ավելի տաքերը (մինչև –13°C )։








































