Դերասանուհի Մերլին Մոնրոն կվերակենդանանա 3D մոդելի տեսքով՝ դերասանուհու մասին նոր ինքնակենսագրական ֆիլմի նկարահանումների համար։
Նշվում է, որ 3D մոդել ստեղծելիս դերասանուհի Սյուզի Քենեդիի դեմքի և մարմնի ավելի քան 3 հազար լուսանկար է արվել։ 41-ամյա դերասանուհին Մերլին Մոնրոյի նմանակն է։ Նման ֆիլմ ստեղծելու գաղափարը պատկանում է պրոդյուսեր և սցենարիստ Քրիստոֆեր Օնգարոյին։

Ֆիլմի սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում, բայց 36 տարեկանում մահացած Մոնրոյի կրկնօրինակը ստեղծելու համար օգտագործվել են մի շարք ինովացիոն տեխնոլոգիաներ և մի քանի հարյուր տեսախցիկ։









































