Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Արցախի օմբուդսմենը հրապարակել է 2017 թվականի տարեկան հաղորդումը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարտի 31-ին հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Այս առնչությամբ, Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Փաստաթղթում ներկայացվել են տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներում մարդու իրավունքների խախտումների, արձանագրված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդու իրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը:

2017թ․-ին Պաշտպանի աշխատակազմը 150 անձանցից ստացել է 119 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 64-ը՝ բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակական տարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներ ստանալու փաստով:

2017թ․ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը շարունակել է ուղղված լինել Արցախում մարդու իրավունքների և ազատություններիերաշխավորմանը, կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, ԱՀ հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի ևմիջազգային գործընկերների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:

Հաղորդմամբ Պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ԱՀ օրենսդրության մեջ և իրավակիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրներիվրա (արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, անձնական ազատության իրավունքի և այլ ոլորտներում)՝ հանդես գալով համապատասխանառաջարկություններով մատնանշված խնդիրների կարգավորման վերաբերյալ, ի թիվս այլոց, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանիիրավաբանություն։

Պաշտպանի հաստատությունը պատրաստակամություն է հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորեն գործակցել ինչպես ԱՀ պետական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

2017թ․ ընթացքում Պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի մի շարք կառույցների, միջազգային գործընկերների հետ: Այդ տեսանկյունից, հատկանշական են Պաշտպանի միջազգային այցերը և հանդիպումները ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում և Ռումինիայում, որոնց ընթացքում Ռ.Մելիքյանը գործուն քայլեր է կատարել միջազգային կապերի ձևավորման և առկա կապերի ամրապնդման, Արցախիքաղաքացիների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման և 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված վայրագությունների վերաբերյալ ԱՀ ՄԻՊ զեկույցների հանրայնացման ու միջազգայնացման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում