Tuesday, 28 07 2026
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է

ՍԴ նախկին նախագահը բացեց «պանդորայի արկղը». պատասխան Ռոբերտ Քոչարյանի՞ն

ՍԴ նախկին նախագահ, ներկայումս բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը, որը նշում է իր 70-ամյակը, այդ առիթով ԳԱԱ միջոցառումից հետո խոսելով լրագրողների հետ, արել է անակնկալ և նույնիսկ սենսացիոն հայտարարություններ: Հարությունյանը կիսաբաց է արել իշխանության «արխիվը», ասելով, որ Հոկտեմբերի 27-ից Մարտի 1-ի արանքում իշխանությունը մեկ անգամ էլ եղել է կրիտիկական իրավիճակում և հանրության հանդեպ զենք կիրառելու շեմին, և զոհերից հաջողվել է խուսափել միայն իր կամքի և ինչ-որ մեկի շնորհիվ, որը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունը և մատնացույց արել լուծումները: Հարությունյանի խոսքերով՝ դա եղել է կրիտիկական գիշեր, երբ իշխանությունը հավաքվել է թեժ քննարկումների, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը, շատերն արդեն վերցրել են զենքը կիրառելու համար, սակայն ինքը հայտարարել է, որ եթե լինելու է զոհ, ապա առաջին զոհը կլինի հենց ինքը: Հետո, ինչ-որ մեկը «շինելի» գրպանից հանել է Սահմանադրությունն ու գտել են առանց զոհերի հանգուցալուծման ելքը:

Թե Հայաստանի իշխանության պատմական ո՞ր ժամանակահատվածի, այսինքն՝ 1999-ից 2008-ն ընկած միջակայքում ո՞ր հատվածի, ո՞ր օրվա և իրադարձության մասին է խոսքը, Գագիկ Հարությունյանը չի բարձրաձայնել, փաստորեն թողնելով ենթադրությունների և գուշակությունների բավական լայն տեղ, թերևս հստակ իմանալով, որ դրանք լինելու են և լինելու են բավականին առատորեն: Մեծ հավանականություն կա, որ Գագիկ Հարությունյանը խոսել է 2003 թվականի նախագահի ընտրության հետընտրական իրավիճակից, որն առավել քան լարված էր: Իհարկե լարվածության այլ պահեր էլ եղել են, սակայն թերևս հենց այդ ժամանակահատվածում էր, որ իշխանությունը կանգնած էր հանրության կրիտիկական ալիքի խնդիր լուծելու անհրաժեշտության առաջ: Եվ այդ ժամանակ էր, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրության արդյունքը ճանաչելով հանդերձ, հայտարարեց նաև «վստահության հանրաքվե» անցկացնելու տարբերակի մասին՝ ընտրություններից մեկ տարի անց:

Այսպես թե այնպես, խնդիրը տվյալ պարագայում թե կոնկրետ դեպքի, իրավիճակի, դրա վերաբերյալ ենթադրությունների կամ գուշակությունների ճշգրտությունը չէ, այլ այն, որ ՍԴ նախկին նախագահը կիսաբաց է անում արխիվը կամ ավելի շուտ՝ ներիշխանական «պանդորայի արկղը»: Ավելորդ է ասել, թե ինչքան հատկանշական է հենց ներկայիս փուլում այդ արկղը բացելու հանգամանքը: Գագիկ Հարությունյանը հանրության համար չի բացահայտում իհարկե այլ մանրամասներ, անուններ, ազգանուններ, բայց իշխանական համակարգում այդ ամենը, թերևս, տիրապետում է ամենայն մանրամասնությամբ: Եվ այստեղ հրապարակային կամ հանրային այլ մանրամասները, երևի թե, կախված կլինեն այն բանից, թե իշխող համակարգում տարբեր թևերն ինչպես կընկալեն Հարությունյանի բացահայտած մեսիջները: Այսինքն՝ «պանդորայի արկղը» ավելի կբացվի՞, թե՞ հակառակը՝ կփակվի: Հավանական է, որ առնվազն մինչև նոր կառավարության կազմավորում «արկղը» կմնա բաց, որպես իրավիճակի կառավարման հավելյալ լծակ: Երևի թե ավելորդ է ասել, որ Գագիկ Հարությունյանը տվյալ դեպքում խաղում է այն գույնով, ինչ գույնով խաղում է Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ Հարությունյանը բացում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության արխիվը և առավել ուշագրավ է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր իրենց հարցաքննելու վերաբերյալ գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի միջնորդությանը: Քոչարյանի պատասխանը, խոշոր հաշվով, առերևույթ ուղղված լինելով Փաշինյանին, տողատակում պարունակում էր նրա քայլերի հետևում Սերժ Սարգսյանի մասին ակնարկներ, մասնավորապես Մարտի 1-ի թեմայով ԱԺ լսումների և ԱԺ նախագահի աթոռին Փաշինյանի նստած լինելու մասով: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը պատասխանում է Գագիկ Հարությունյանի միջոցով, նրան հիշեցնելով իրադարձություններ, որոնք կարող են ունենալ բավականին տհաճ նստվածք: Հարությունյանը հազիվ թե միամիտ լինի այնքան, չպատկերացնելու համար այն ռեզոնանսը և հնարավոր սլաքները, որ առաջանալու են իր հայտարարություններից հետո: Դժվար է հավատալ, որ այդ ամենը չպատկերացնող մարդուն կարող էին երկու տասնամյակից ավելի վստահել կարևորագույն կնիքներից և ստորագրություններից մեկը: Այստեղ իհարկե առավել հետաքրքիր է այն, թե արդյո՞ք ներկայիս այս փոխադարձ ակնարկները պայմանավորված են զուտ Մարտի 1-ի հետ կապված ապահովագրումներով, թե՞ սեղանին դրված է համակարգային առավել խոր խնդիր, և այդ իսկ պատճառով խաղադրույքները նվազելու փոխարեն, համենայնդեպս, առայժմ դրսևորում են աճման միտումներ, քանի որ Մարտի 1-ն այդ առումով, փաստորեն, «քիչ եկավ» հարաբերությունները պարզելու կոնտեքստում, և այժմ բացվում են պատմության նոր էջեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում