Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Պետք է թողնի իշխանությունը. խայտառակ մոտեցում է Չերչիլին, Շառլ դը Գոլին Սերժ Սարգսյանի հետ համեմատել

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

Պարոն Մինասյան, Հայաստանում ապրիլին սպասվելիք հայտնի որոշմանն ընդառաջ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին համեմատում են Չերչիլի և Շառլ դը Գոլի հետ և այդպես հիմնավորում նրա հնարավոր վերարտադրությունը։ Արդյո՞ք այս համեմատությունները տեղին են։

-Սերժ Սարգսյանին Չերչիլի և դը Գոլի հետ համեմատելը մակերեսային և անտեղին համեմատություն է, նշանակում է՝ համեմատողները պատմություն չգիտեն։ Անգլիացիները դեմ քվեարկեցին Չերչիլին պատերազմի ավարտից հետո և նա չմնաց իշխանության ղեկին։ Զարմանալի էր՝ այդ մարդը հաղթեց պատերազմում, բայց դուրս եկավ քաղաքական բեմից, որովհետև ժողովուրդը նրան չընտրեց։ Սարգսյանին Չերչիլի հետ համեմատել պետք չէ, բայց եթե համեմատում եք՝ արդյոք Չերչիլի ճակատագիրը սպասվում է Սարգսյանին և նա դուրս կգա քաղաքական բեմից։ Դը Գոլը նույն ձևով հաղթեց պատերազմը, սկսեց Ֆրանսիայում մեծ հեղինակություն ստանալ՝ 1945 թվականին, բայց արդեն 1946-ին ֆրանսիացիներն իրեն «ոչ» ասացին ու նա դուրս եկավ քաղաքական բեմից։ Վերադարձավ 1958-ին՝ Ալժիրյան պատերազմի ընթացքում, մնաց մինչև 1969-ը թվականը, պարտություն կրեց իր իսկ նախաձեռնած հանրաքվեում և դուրս եկավ քաղաքական բեմից։

Չի կարելի նման համեմատություններ անցկացնել։ Ֆրանսիան ժողովրդավարական պետություն է, իսկ Հայաստանն ահռելի դժվարություններ ունի։ Դը Գոլը վերադարձավ իշխանության 1958-ի ճգնաժամի հետևանքով, իսկ Սերժ Սարգսյանն իշխանության մաս է կազմում անկախությունից առ այսօր։ Եթե համեմատում եք, ապա մի քանի անգամ Սերժ Սարգսյանը պետք է թողներ իշխանությունը, բայց ինչպես տեսանք՝ նման բան չի եղել։ Իսկապես խայտառակ մոտեցում է Չերչիլին, Շառլ դը Գոլին Սերժ Սարգսյանի հետ համեմատել։Սերժ Սարգսյանին կարելի է համեմատել Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կամ հետխորհրդային այլ պետությունների ղեկավարների հետ։

Նախկինում կարծիք էիք հայտնել, որ հին սերունդը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից ու ճանապարհ բացի երիտասարդների համար։ Հիմա նայելով Հայաստանի քաղաքական կյանքին, ի՞նչ եք կարծում, այդ սերունդը հեռանալու միտում ունի՞, թե՞ հակառակը՝ Սերժ Սարգսյանն ամեն կերպ ամրապնդում է իր իշխանությունը։

-Եթե կցանկանաս շունչ տալ Հայաստանին, ժողովրդավարություն ապահովել ու ցույց տալ, որ Հայաստանը պետք է այս նոր Սահմանադրությամբ վերածնվի ու պատմության նոր էջ բացվի, ապա պետք է թողնի իշխանությունը։ Այդ մարդը խորհրդանշում է հետխորհրդային հանրապետություն։ Նա եղել է պաշտպանության նախարար, եղել է ԱԱԾ ղեկավար, ներքին գործերի նախարար, վարչապետ, հիմա ՀՀ նախագահն է, կարծում եմ՝ բավարար է։ Այդ մարդը խորհրդանշում է Հայաստանի 25-30 տարվա պատմությունը, ու մենք հիմա այսպիսի սարսափելի վիճակում ենք՝ կոռուպցիա, արտագաղթ, տնտեսական խնդիրներ, անավարտ պատերազմ։ Այսօրվա վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է շտկել այդ 30 տարվա սխալները, նա պայքարում է Սերժ Սարգսյանի մոտեցումների ու գործելակերպի դեմ. սա պարադոքս է։ Կարեն Կարապետյանն իր ամեն խոսքով ու ելույթով փորձում է շտկել այդ գործելակերպն ու մտածելակերպը։ Իր ելույթները, եթե ոչ ուղղակի, ապա գոնե անուղղակի մեղադրանք են Սերժ Սարգսյանին։ Ո՞վ քաջալերեց այս արատավոր մշակույթը, բոլոր երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Չենք կարող ունենալ այնպիսի մի վարչապետ, որը այդ վատ ավանդույթների շարունակողը կլինի։

Կա մեկ ուրիշ հարց՝ Հայաստանը ողջ միջազգային համայնքին ուզում է ցույց տալ, որ կայուն պետություն է, դեպի ժողովրդավարություն ու եվրոպական արժեքներ է շարժվում, ուզում է ցույց տալ, որ տարբերվում է Վրաստանից ու Ադրբեջանից։ Բայց այս տեմպերով՝ նախագահից վարչապետ դառնալը բոլորովին այլ բան է նշանակում, դու ցույց ես տալիս, որ նման ես Ալիևին և Պուտինին։ Վրաստանի հետ ես համեմատվում ու ասում՝ ավելի կայուն ես, քան Վրաստանը, բայց եթե այդպիսի ցանկություն ունես՝ պետք է տեղդ զիջես, որ ուրիշ մարդ գա։ Լավ, գոնե այլ պաշտոն զբաղեցրու՝ Սահմանադրական խորհրդի անդամ կամ այլ բան, բայց այսպես շարունակել չի կարելի։

Օրերս Հայաստանի խորհրդարանը նախագահ ընտրեց Մեծ Բրիտանիայում Հայատանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանին։ Դաշնակցականներն ասում են՝ նա 4-րդ հանրապետության առաջին նախագահն է, մյուսները՝ 3-րդ հանրապետության չորրորդ նախագահը։ Ի վերջո, ի՞նչ սպասելիքներ կան Արմեն Սարգսյանից։

-Երկուսն ել սխալ են, թե՛ Հանրապետականները և թե՛ Դաշնակցությունը։ Արմեն Սարգսյանը երրորդ հանրապետության առաջին նախագահն է։ Առաջին հանրապետությունը 18-20 թվականների հանրապետությունն է, երկրորդը՝ 1991-2018, երրորդը սկսում է այս տարվանից։ Սովետական հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ, միջազգային ասպարեզում ինքնիշխան չէր և չէր կարող իրեն հաշվել իբրև երկրորդ հանրապետություն, նա անկախ ինքնիշխան չէր, միջազգային իրավունքում այդպես չէ: Խորհրդային Հայաստանը, որպես այդպիսին, ոչ մի միջազգային կազմակերպության անդամ չէ, նրա դրոշը չի բախվել ՄԱԿ-ի կամ Եվրախորհրդի առջև։ Եթե հաշվում ես՝ առաջին, երկրորդ, երրորդ, պետք է միայն ու միայն նկատի ունենաս իմ նշած տարեթվերը, հաշվես ինքնիշխան պետությունները։ Ուստի, Արմեն Սարգսյանը երրորդ հանրապետության առաջին նախագահն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում