Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ սկսվում է Սերոբ Բուդաղյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 19-ամյա զինծառայող Սերոբ Բուդաղյանը մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված զենքով դիտավորությամբ կրակել է համածառայող Վոլոդյա Ավագյանի ճակատի ձախ շրջանին ու սպանել է նրան:
Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:
Սերոբ Բուդաղյանի խափանման միջոցը կալանավորումն է:








































