Այսօր Գերմանիայի հյուսիսային Վեխտե քաղաքում (Ներքին Սաքսոնիա դաշնային հող) դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 17 երեխա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դեռևս չպարզված հանգամանքներում տրանսպորտային միջոցը, որը տեղափոխել է 76 աշակերտի, դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին՝ հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Վնասվածքներ ստացած դպրոցականները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:








































