Համացանցում հայտնված տեսանյութից հետո, որտեղ Ալեք Բոլդուինը վիճում է լրագրողի հետ, դերասանին մեղադրել են հոմոֆոբիայի մեջ:
Աստղը վրդովվել է այն պատճառով, որ իրեն առանց թույլտվության լուսանկարել են: Դերասանը սկսել է տարբեր վիրավորանքներ բղավել, և, մասնավորապես, լուսանկարչի ոչ ավանդական կողմնորոշման վերաբերյալ ստորացուցիչ արտահայտություններ է արել:
Չնայած ավելի ուշ դերասանը ներողություն է խնդրել, MS-NBC-ն, որով թողարկվում է Բոլդուինի երեկոյան շոուն, որոշում է կայացրել եթերից հանել հեռուստահաղորդման առաջիկա թողարկումները: Արդյոք շոուն կրկին կհայտնվի էկրաններին, թե ոչ՝ հայտնի չէ: Այս մասին է հաղորդում Вести.ru-ն:








































