Saturday, 04 07 2026
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Տավուշում «մոռացել» են վարչապետին ներկայացնել ամենակարևորը

Վարչապետ Կարեն Կարապետյանը, տրադիցիոն դարձած մարզային այցերի ծրագրով օրերս այցելել է Տավուշի մարզ: Համաձայն կառավարության հաղորդագրության այստեղ նրան ներկայացրել են 2017թ.-ին իրականացված ծրագրերի արդյունքները և 2018թ. անելիքները:

«Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում 62 համայնքը վերակազմավորվել են 24-ի: Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը 2016թ.-ի համեմատ աճել է 1.7 մլրդ դրամով: Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000հա: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը, պայմանավորված ցրտահարությամբ, կարկտահարությամբ և ցանքերի կրճատմամբ նվազել է 1.6 մլրդ դրամով» (չնայած հակառակն են ներկայացնում, այս ոլորտի գրեթե բոլոր ճյուղերում անկում է արձանագրվել):

Նույն սկզբունքով առանց բացառության մյուս բոլոր ոլորտներում միլիարդավոր, հարյուր միլիոնավոր դրամների աճ է ցույց տրվում: «Մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 2016թ. համեմատությամբ աճել է 25 հազարով, 2018թ.-ին կաճի ևս 15 հազարով: Գյուղոլորտում իրականացվում են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման մեծածավալ ծրագրեր: Վերոնշյալ տնտեսությունների ընդհանուր թիվը գերազանցում է 350-ը, որոնք ապահովում են ավելի քան 1400 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Մարզում կա 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2016 թ. ոռոգելի է եղել 4740 հա-ն, 2017 թ.՝ 4757 հա-ն, իսկ 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 5290 հա-ի: 2016 թ. Ռուսաստան է արտահանվել 675 տ միրգ, 2017 թ.՝ 1715 տ, իսկ 2018 թ. կանխատեսվում է մինչև 2700 տ արտահանում»: Վարչապետն էլ, ի թիվս բազում այլ առաջարկների, «խորհուրդ է տվել» ազատ հողատարածքները ամբողջությամբ կամ մասնակի, սեփականության իրավունքով տրամադրել պոտենցիալ ներդրողներին, պայմանով, որ այդ հողերը ապահովեն ջրամատակարարումով:

Կարեն Կարապետյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում 2017 թ. կատարվածից՝ հորդորելով ավելի մեծ թափով աշխատել:

Բնականաբար անդրադարձել են նաև մյուս ոլորտներին: Վարչապետն էլ ներկայացրել է իր մոտեցումներն ու արել համապատասխան առաջարկություններ: Սա պաշտոնական հաղորդագրությամբ:

Հանդիպման մասնակիցների փոխանցմամբ քանի որ նախորդ այցելության ընթացքում վարչապետը «հիմնավորապես ջախջախել էր մարզի ակտիվին», բոլորին մեղադրել անգործության, բիզնես միջավայրը չհասկանալու, աշխատել չցանկանալու մեջ, հետևաբար նրա հերթական այցելության ընթացքում պատասխանատու մասնակիցները փորձել են «աննկատ մնալ»: Նրանց ներկայացմամբ վարչապետն էլ չէր փայլում նախկին էնտուզիազմով: Այն աստիճան, որ մարզի վիճակը ներկայացրած մարզպետից բացի, խոսելու ցանկություն ունեցող չի եղել, ի վերջո վարչապետի ցանկությամբ գյուղատնտեսության վիճակն է ներկայացրել գյուղվարչության պետը: Կարեն Կարապետյանին հատկապես հետաքրքրել է թե որքանով է «ֆերմերային տնտեսությունների ձևավորման իր վիրուսը» տարածվել մարզում: Հիասթափությունը չի թաքցրել:

Տավուշում վարչապետին ներկայացված զեկույցը մյուս մարզերում ներկայացվածներին համեմատելիս հասկացվում է, որ նույն սցենարն է գործում. վերջին մեկ-մեկուկես տարիներին բոլոր առումներով տնտեսությունն անշեղ աճ է արձանագրում: Որպես կանոն գրեթե ամենուր, մեկ-երկու ոլորտներում աճի դանդաղում է կամ անկում, իսկ մյուս բոլորում՝ առավելապես երկնիշ աճ, ինչպես բրեժնևյան լճացման տարիներին:

Հանրապետության շուրջ 400 հազար հա անտառածածկ տարածքներից գրեթե 140 հազարը Տավուշի մարզում է: Ամենաշատ անտառհատումները տեղի են ունենում հենց այս մարզում: Հանրապետության բնապահպանության առաջ ծառացած հիմնական խնդիրներից մեկը սա է, Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում բազմիցս է ծառացել ապօրինի անտառհատումների հարցը, մինչդեռ մարզում այդ թեմային որևէ անդրադարձ չի եղել: Տավուշի 350կմ-անոց արտաքին սահմանից 300-ը Ադրբեջանի հետ է: Քննարկման ընթացքում սահմանամերձ գյուղերի խնդիրներին նույնպես անդրադարձ չի եղել, չնայած, որ համայնքների խոշորացման արդյունքում գյուղերի մեծ մասում նոր, լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ են առաջացել, որ ցածրաձայն բարձրաձայնում են որոշ գյուղապետեր: Մարզում լուրջ խնդիրներ կան կապված հատկապես սահմանամերձ բնակավայրերի ամրացման հարցերի հետ:

Կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ Տավուշում 6.3 հազար ոռոգելի հողատարածքից ոռոգվում է 4.7-ը և ծրագրվում է նոր տարածքներ ոռոգելի դարձնել: Վարչապետը թերևս տեղյակ չէ, մարզպետն ու մյուս պատասխանատուներն էլ հավանաբար վախենում են բարձրաձայնել, որ նախորդ կառավարությունը քննարկում էր Իջևանի տարածաշրջանի 11 պոմպակայանները ինքնահոսով փոխարինելու, Աղստև գետից 41 կմ երկարությամբ ջրագիծ անցկացնելու և ավելի քան 4000 հա հող ինքնահոս ոռոգմամբ ապահովելու հարցը: Ծրագիրը, ինչպես սիրում է պրն Կարապետյանը, բիզնես բաղադրիչ էլ ուներ, համաձայն որի ներտնտեսային ցանցերի և ամբողջ համակարգի վերականգնման հետ միասին, որ կարժենար 45-50 մլն դոլլար, ոռոգման սեզոնից դուրս աշխատեցնել հիդրոէլեկտրակայան և արտադրել մինչև 30 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Այդ դեպքում կառույցի ետգնման ժամկետը խիստ փոքրանում էր: Վարչապետը չի խոսում, մյուսներն էլ վախենում են, մինչդեռ Իջևանի տարածաշրջանում Ջողազի ջրամբարը չշահագործելու և վերոնշյալ 11 պամպակայանների չաշխատելու պատճառով տարեկան 30 մլն խմ ջուր բաց է թողնում հարևան հանրապետություններ, որով ոռոգվում են Ադրբեջանի և վրացիների այգիները իսկ այդ տարածաշրջանի ժողովուրդն անգործության է մատնվել, որքան էլ որ մարզում տնտեսական նախանձելի ցուցանիշներ են ցույց տրվում:

Որպես հետգրություն նշենք, որ վարչապետին ներկայացված հաշվետվությունում մարզում մոռացել էին ներկայացնել թերևս ամենակարևորը. 2017թ.-ին մարզի բնակչությունը նվազել է ավելի քան 1300 ով, որ մեկ տոկոսից ավելին է, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենավատ ցուցանիշն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում