Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմի մարդ–ձկան առնանդամը նոր կյանք է ստացել։ Նրա ձևով ոգեշնչված՝ ամերիկյան ընկերությունը ֆալոիմիտատորների նոր շարք է թողարկել։
Իրն անվանել են «Ամազոնի փոքրիկ մարգարիտ»։ Այն պատրաստված է մարմարից՝ երկնագույն և ոսկեգույն բծերով։ Սեքս խաղալիքը ֆիլմի հերոս՝ հումանոիդ երկկենցաղի առնանդամն է իրենից ներկայացնում։ Խաղալիքի երկարությունը մոտ 15սմ է։ «Ջրի ձևը» ֆիլմը պատմում է համր մաքրուհի Էլայզայի և մարդ ձկան բարդ հարաբերությունների մասին։ Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 13 անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք և լավագույն կանացի դեր անվանակարգերում։ Մարմարե առնանդամների առաջին խմբաքանակն արդեն ամբողջովին վաճառվել է։ Սակայն ընկերությունը լրացուցիչ խմբաքանակ է խոստացել՝ «Օսկարի» արարողությանն ընդառաջ։









































