Ֆրանսիական ծայրահեղ ձախակողմյան ամսագրի՝ արդարադատության նախարարի լուսանկարով ռասիստական շապիկի հրապարակումից հետո Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել:
«Կապիկի նման խորամանկ Թոբիրան գտնում է բանանը»,- այս գրառմամբ է Ֆրանսիայի ադարադատության նախարար Քրիստիան Թոբիրայի լուսանկարը հրապարակվել Minute ամսագրի շապիկին: Այսպիսով, ամսագիրը երկիմաստ կերպով է շրջանառել ֆրանսիական «կապիկի նման խորամանկ լինել» և «քայլել բանանի հետ» արտահայտությունները: Դրանք նշանակում են «լինել ուրախ, գոհ և լայն ժպտալ»:
Ամսագրի նման շապիկը դժգոհություն է առաջացրել Ֆրանսիայում աջակողմյան և ձախակողմյան քաղաքական գործիչների շրջանում:
«Հասարակայնորեն ռասիստական բնույթի վիրավորանքներ հասցնելու» փաստով նախաքննություն է սկսվել:









































