ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովին: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Զինվորական պարտքը կատարելու ընթացքում ցուցաբերած հերոսության և արիության համար Ռոման Նիկոլայի Ֆիլիպովին հետմահու շնորհել Ռուսաստանի հերոսի կոչում»,- ասված է նշված է ՌԴ նախագահի հրամանագրում:








































