Գազայում պատրաստվում են նոր պատերազմի Իսրայելի դեմ: Ընդ որում, ենթադրվում է, որ պատերազմը կսկսվի մի քանի օրից: Այս մասին հայտնում է Լոնդոնում լույս տեսնող «Ալ Հայաթ» թերթը:
Ինչպես գրում է թերթը, պաղեստինյան խմբավորումները՝ ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ, 95% են գնահատում մոտակա օրերին հերթական դիմակայության սկիզբը:
Ըստ «Ալ-Հայաթի» աղբյուրների, որոնք Գազայում հանդիպել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ, ահաբեկչական շարժումը համարում է, որ Իսրայելում ՑԱԽԱԼ-ը տարածաշրջանի հարավում վարժանքներ է անցկացնում հատվածում ռազմական գործողություն սկսելու համար:








































