Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Հաքքարի նահանգում փետրվարի 1-ին իրականացրել են թուրքական ԶՈւ-ի վրա երկրորդ հարձակումը:
Այս մասին հայտնում է թուրքական t24-ը:
PKK զինյալները հարձակվել են Հաքքարիի Շեմբդինլի շրջանում տեղակայված թուրքական զինված ուժերի միավորումների վրա, ինչի հետևանքով թուքական կողմից 2 զինվոր սպանվել է, 2-ը` վիրավորվել:
Առաջին հարձակումը կատարվել էր Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում, ինչի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել էր, 5-ը` վիրավորվել:
Թուրքական ԶՈւ պնդմամբ` հարձակումներն իրականացրել են PKK –ի Իրաքի հյուսիսում տեղակայված զինյալները:








































