Մալայզիացի 35-ամյա Զեյմ Հալիս Կոսնանը քրոջը պատմել է, որ ցանկանում է բռնել 13 մետրանոց պիթոնի, իսկ հետո տանել սողունին շուկա։ Անհաջող որոնումների մի քանի ժամերից հետո Զեյմը վերադառնալիս է եղել Կուալա-Լանգատ շրջանի իր տուն և ճանապարհին նկատել պիթոնի։

Տղամարդը հագել է ձեռնոցներն ու վերցրել գերանդին։ Նա օձին բռնել ու տեղավորել է պարկի մեջ։ Ժամանակ չկորցնելու համար Զեյմը որոշել է անմիջապես գնալ շուկա և վաճառել այն։ Մոպեդով շուկա գնալու ճանապարհին օձն ինչ-որ կերպ դուրս է սողոսկել պարկից և փաթաթվել Զեյմի շուրջ։ Վերջինս կորցել է գիտակցությունն ու գետնին ընկել։
Նրանց նկատել են պատահական անցորդները։ Նրանք սպասնել են Զեյմի պարանոցին փաթաթված օձին, սակայն արդեն ուշ է եղել։ Զեյմը մահացած է եղել։









































