Սիրիական բանակը հունվարի 31-ին հետ Է մղել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների գրոհները Դեյր Զոր նահանգային կենտրոնի (Դամասկոսից 420 կիլոմետր) շրջակայքում:
Ինչպես հայտնել Է Shaam Times նորությունների պորտալը, ԻՊ-ի հրոսակախմբերը փորձել են գրավել իրենց կորցրած դիրքերը Սիրիական անապատի Էլ Քուրիա և Մզար Այն Ալի օազիսներում: Ահաբեկիչների դեմ գործողության ընթացքում զոհվել Է 67-րդ զրահատանկային բրիգադի շտաբի պետ գեներալ Խալիլ Մահֆուզը:
Կառավարական զորքերը Դեյր Զորի նահանգի մեծ մասն ահաբեկիչներից մաքրել են անցյալ տարվա նոյեմբերի սկզբին, սակայն Եփրատի արևմտյան ափի Մեյադինի և Բու Քեմալի շրջաններ են շարունակում ներթափանցել ԻՊ-ի փրկված հրոսակախմբերը, որոնք հարձակվում են բանակային ուղեկալների և ճամբարների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































