Իսպանիայի ԱԳՆ-ը Եվրահանձնաժողով է ուղարկել ոչ պաշտոնական նամակ, որում պահանջել է բացառել Կոսովոյին ԵՄ ընդլայնման պլանից։ Այս մասին հայտնում է փաստաթղթին ծանոթացած EUobserver պարբերականը։
«WB հայեցակարգը (Արևմտյան Բալկանների 6 երկրերի ոչ պաշտոնական անվանումը, որոնք հավակնում է ԵՄ անդամակցության) չի համապատասխանում ընդլայնման դինամիկային։ Կոսովոն չի հանդիսանում ընդլայնման գործընթացի մաս և ունի իր սեփական տարբերակված շրջանակները»,-նշել են ԱԳՆ-ում։
Գերատեսչությունում հայտարարել են, որ Եվրահանձնաժողովը պետք է հստակ առանձնացնի ընդլայնման գործընթացն ու ավելի լայն քաղաքական ռազմավարությունն Արևմտյան Բալկանների հանդեպ։
Ընդլայնումը չի հանդիսանում հակամարտությունների կանխման գործիք, ընդգծել են Իսպանիայի ԱԳՆ-ում։
Պարբերականը գրում է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է քվեարկել Արևմտյան Բալկանների երկրների հանդեպ ռազմավարության օգտին փետրվարի 6-ին։
Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ Սերբիան պետք է նորմալացնի հարաբերութուննները Կոսովոյի հետ, որպեսզի հնարավորություն ունենա մինչև 2025 թվականն անդամակցելու ԵՄ-ին։








































