Բեյոնսեի վեցամյա դուստրը՝ Բլյու Այվին Instagram-ում արդեն իր երկրպագուների լսարանն ունի. իր պաշտոնական էջին ավելի քան 122 հազար օգտատեր է գրանցված։ Արդեն այս տարիքում աղջկա «ուսերին մեծ բեռ է դրված». նա մտածում է, թե ինչպես ուրախացնի երկրպագուներին,– գրում է Daily Mail-ը։

Grammy մրցանակաբաշխությանը փոքրիկը ներկայացել է ամբողջովին սպիտակ զգեստով և փայլուն, արծաթագույն կոշիկներով։ Իսկ բուռն ծափահարությունների ժամանակ հանգստացրել է իր կողքերին նստած աստղային ծնողներին, որպեսզի նրանք այդքան բարձր ծափ չտան։ Այդ պահը տեսագրվել է և միանգամից տարածվել սոցցանցերում։ Օգտատերերը գրում են, որ Բլյու Այվին վեց տարեկանում լրիվ ղեկավարում է իր ծնողներին։

Օրվա ավարտին 6-ամյա գեղեցկուհին լուսանկարվել է մայրիկի հետ իր Instagram-ի համար։

Blue Ivy is everything! #GRAMMYs pic.twitter.com/JSxtyGORhU
— billboard (@billboard) 29 января 2018 г.








































