Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեին կարող էին լինչի դատաստանի ենթարկել, ինչպես Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքական գործչի մամլո քարտուղար Ջորջ Չարամբան։
Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերի հրամանատարները չեն բացառել լիբիական սցենարը, որով «նախագահին պետք է դուրս բերեին նստավայրից և լինչի դատաստանի ենթարկել», հայտնում է RIA Novosti-ն։
«Եվ դա հնարավոր էր, քանի որ զինվորներն ասել էին, որ «չեն կարող իրենց զենքն ուղղել նախագահի դեմ բողոքող քաղաքացիական անձանց վրա և արյուն թափել»։ Ես սկսեցի պատկերացնել Մուամար Քադաֆիի կերպարը»,-նշել է Չարամբան։
93-ամյա Ռոբերտ Մուգաբեն լքել է պաշտոնը 2017 թվականի նոյեմբերի վերջին։ Քաղաքական գործիչը համաձայնել էր լքել պաշտոնն ընդդեմ քրեական հետապնդման անձեռնմխելիության դիմաց։ Բացի այդ, Մուգաբեն մինչ կյանքի վերջ թոշակ կստանա։ Նախկին նախագահին ամեն ամիս կվճարվի մոտ 150 հազար դոլար։








































