Հոլիվուդյան դերասանուհին, «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի 77-ամյա աստղ Լեյնի Կազանին բռնացրել են մթերային խանութից սնունդ գողանալիս։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Նշվում է, որ նա 180 դոլարի ապրանք է գողացել։ Դերասանուհու խոսքով՝ ինքը բացարձակապես գումար չունի։

Կազանին ձերբակալել են կալիֆորնիական Սան-Ֆերնանդո հովտի խանութներից մեկում և ձեռնաշղթաներով տեղափոխել ոստիկանական բաժանմունք։










































