Օրերս Մալագայում բարեգործական միջոցառման հայտնված 57-ամյա Անտոնիո Բանդերասն էլեգանտ տեսք է ունեցել՝ գեղեցիկ սև կոստյումով, ձյունաճերմակ վերնաշապիկով ու փողկապով։ Սակայն միջոցառման ներկաներից շատերին վրդովվել է նրա բեյսբոլային գլխարկը։
Նրան նկատել են ընկերուհու՝ Նիկոլ Քիմպելի հետ, ում հետ նա հանդիպում է արդեն ավելի քան 2 տարի՝ այն ժամանակից ի վեր, երբ ամուսնալուծվել է իր երկրորդ կնոջից՝ Մելանի Գրիֆիտից։

Բանդերասի գլխի այն մասերը, որտեղ գլխարկը չի ծածկել, երևացել է, որ Անտոնիոն լիովին ճաղատացել է։ Նա մազերից զրկվել է ոչ ընդմիշտ։ Դերասանը ստիպված է եղել ժամանակավորապես հրաժեշտ տալ մազերին հանուն դերի։ Նա նման արմատական քայլի է գնացել հանուն «Հանճարը» հեռուստասերիալում նկարիչ Պաբլո Պիկասոյին մարմնավորելու հնարավորության։








































