Քլոե Քարդաշյանը հաստատել է իր հղիության լուրերը և ցուցադրել կլորացած փորը։
«Իմ մեծ երազանքն իրականացավ։ Մենք երեխա ենք ունենալու։ Ես սպասում էի և հույս ունեի, սակայն Աստված իր պլաններն ուներ։ Նա գիտեր, թե ինչ է անում։ Ես պարզապես պետք է հավատայի և համբերատար լինեի։ Ես նախկինի պես չեմ կարողանում հավատալ, որ մեր սերը կյանք է ստեղծել։ Տրի՛ստան, շնորհակալություն քեզ, որ դու ինձ այդքան շատ ես սիրում։ Շնորհակալություն, որ ինձ հետ վարվում ես, ինչպես թագուհու»,-գրել է Քլոեն։

Նա պարզաբանել է, թե ինչու է այդքան երկար թաքցրել հղիությունը։ «Մենք ցանկանում էինք վայելել այդ երջանկությունն ընտանիքի և ամենամոտ ընկերների շրջապատում»,-պարզաբանել է Քլոեն և երախտագիտություն հայտնել իր երկրպագուներին համբերատարության ու ըմբռնման համար։








































