«Հանուն արդարության՝ պետք է նշել, որ իշխանությունն արեց առավելագույնը իր ընդդիմախոսներին, անգամ նրանց, ովքեր քաղաքական գործընթացների կողմնակից էին, հակվելու այն գաղափարին, որ ընտրություններով ոչինչ փոխել հնարավոր չէ: Եվ եթե այս ռադիկալիզացիան նախկինում չէր դառնում պատշաճ ուշադրության առարկա, ապա նկատելի է, որ վերջին շրջանում այդպիսի կոչերի հաճախականությունը բավականին մեծացել է»:
Անդրադառնալով հարցին՝ այսօր ԱԱԾ-ի՝ ահաբեկչության փորձի կանխմանը, թե արդյոք սա չի նշանակում՝ քաղաքական պայքարի բոլոր տարբերակները դառնում են անընդունելի, ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
Նա նաև նշեց, որ այս ամենի պատասխանատվությունն իշխանության ուսերին է: Աշխարհը, նրա խոսքով, բավականին հետաքրքիր փուլի մեջ է. և անկախ նրանից, թե իշխանությունը քաղաքական պայքարի բոլոր խողովակները կփակի, թե ոչ, համենայն դեպս, իշխանության ասիմետրիկ պատասխան տալու մտադրություն ունեցող քաղաքացիների համար ներկայիս աշխարհում գործիքակազմը բավականին շատացել է:








































