Խորհրդային միության մարշալ, կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձի առթիվ այսօր ՀՀ քաղաքացիներ, զինվորականներ ծաղիկներ դրեցին Բաղրամյան պողոտայում գտնվող նրա հուշարձանի մոտ:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ողջունեց ներկաներին. «Մենք հաճախ ենք խոսում մեր պատմության, դժվար պատմության փորձությունների մասին: Բայց իրականությունն այն է, որ 1918 թ. մայիսից սկսած մինչև երկրորդ աշխարհապամարտ, մինչև արցախյան հերոսամարտը եղել է մեր հաղթանակների և վերածննդի դար»,-իր խոսքում նշեց նախարարը:








































