Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում նոյեմբերի 18-ին բազմահազարանոց բողոքի երթ է անցկացվում՝ ի աջակցություն երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեի պաշտոնանկության՝ տեղեկացնում է The Guardian-ը:
Նշվում է, որ ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ հազար մարդիկ: Ցուցարարները Հարարեի հրապարակ են դուրս եկել ազգային դրոշներով և իրավասությունները վայր դնելու մասին Մուգաբեին ուղղված կոչեր պարունակող պաստառներով:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ երկրի այլ քաղաքներում ևս նման ցույցեր են նախատեսվում: Մարդկանցով լի ավտոբուսները մեկնում են տարբեր քաղաքներ:











































