«2018թ. բյուջեի նախագիծը բխում է մեր քաղաքական ուժի և Դաշնակցության համատեղ քաղաքական ծրագրից, կառավարության 5-ամյա ծրագրից, որը մենք ընդունել ենք հենց այս դահլիճում»,- ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ երբեք չի ասվել, որ աշխատավարձերը, թոշակները պետք է ավելանան, քանի որ ցանկությունները այլ բան են, իրական ռեսուրսները՝ այլ բան: «Այսօր ՀՀ-ն 8 ամսվա տվյալներով լավագույնն է ԱՊՀ տարածաշրջանում»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը առաջարկում է կողմ քվեարկել բյուջեի նախագծին, քանի որ այն «կայունացման, իրատեսական բյուջեի նախագիծ է և հնարավորություն է տալիս երկարաժամկետ աճ ապահովել ու բխում է մեր անվտանգության հզորացման տրամաբանությունից»:
«Մենք պետք է մեր ժողովրդին ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































