Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն ՀԱՀ-ից իր գործընկեր Ջեյկոբ Զումայի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ զինվորականներն իրեն պահում են տնային կալանքի տակ: Այս մասին հայտնում է հարավաֆրիկյան News24 պորտալը:
Զումայի հայտարարության մեջ ասվում է, որ ինքը ՀԱՀ-ի պաշտպանության և պետանվտանգության նախարարներին Զիմբաբվե է ուղարկել Մուգաբեի և Զիմբաբվեի բանակի ներկայացուցիչների հետ հանդիպման համար:
Ավելի վաղ Զիմբաբվեի բանակի ներկայացուցիչները հայտնել են նախագահ Ռոբերտ Մուգաբեի և նրա ընտանիքի անդամների ձերբակալության մասին։








































