Կատալոնիայի անկախության հայտարարման փորձերի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանի բնակիչների մոտ հոգեկան շեղումների աճի։ Այս մասին հայտնում է Diari de Tarragona թերթը։
Կատալոնիայի մեծությամբ երկրորդ քաղաք Տարագոնայի հոգեբանները հայտարարել են, որ վերջին 2 ամիսներին իրենց սկսել են ավելի հաճախ դիմել էմոցիոնալ խանգարումներով։ Տարածաշրջանի բնակիչները գանգատվում են ցասման բռնկումից և վախի զգացումից։
Տարածաշրջանի դեղատներում նկատվում է պահպանակների վաճառքի անկում և հանգստացնող ու քնաբեր միջոցների պահանջարկի աճ։









































