Գերմանիայի ԱԳՆ-ը հայտարարել է այն մասին, որ չկա վկայություն առ այն, որ Սաադ ալ-Հարիրիին, ով վերջերս է հրաժարվել Լիբանանի վարչապետի պաշտոնից, բռնությամբ են պահում Սաուդյան Արաբիայում։
Գերատեսչությունում վստահ են, որ ալ-Հարիրիի տեղաշարժի ազատությունը չի սահմանափակվել։ Կառավարության ներկայացուցիչը նաև փոխանցել է, որ Գերմանիան կիսում է Էր-Ռիադի մտավախությունները Եմենում տիրող իրադրությունում Իրանի միջամտության և Սիրիայում Ասադին ու «Հըզբոլլահին» աջակցելու վերաբերյալ։
Նոյեմբերի 4-ին Սաադ ալ-Հարիրին այցով ժամանելով Սաուդյան Արաբիա՝ հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այդ որոշումը նա պարզաբանել էր իր երկրի ներքին գործերին Իրանի միջամտությամբ, ինչպես նաև «Հըզբոլլահի» կողմից ճնշմամբ և իր դեմ պատրաստվող մահափորձի մասին տեղեկություններով։








































